AM
11 Ապրիլ 2007 - 10:13 AMT

Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման արդյունքը ՀՀ-ում ռուսական կապիտալի շարունակական աճն է

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության մասնավորապես տնտեսական հատվածին վերաբերող հարցեր: Կողմերը որպես հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը: Խոսվել է նաեւ ՌԴ կառավարմանը հանձնված հայկական ձեռնարկությունների գործարկմանը, տրանսպորտային հաղորդակցությանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրների մասին: