Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ջանքեր ներդնել սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ընդլայնման համար, այսինքն` Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ: Եվրահանձնաժողովը ծրագրում է հավաքել այդ երկրների ներկայացուցիչներին, որպեսզի միասին քննարկեն տարածաշրջանային նախագծերը: Տեղեկատվությունն այդ մասին տեղ է գտել Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը լույս է տեսել չորեքշաբթի օրը: «Տարածաշրջանն իրենից ներկայացնում է արագ զարգացող շուկա հետագա զարգացման էական ներուժով եւ հանդիսանում է էնէրգետիկ եւ տրանսպորտային հոսանքների կարեւոր կենտրոնը»,- ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ: Եվրամիությունը չի ենթադրում դրամական միջոցների տրամադրում որպես նոր ազդակներ: ԵՄ-ն մտադիր է աջակցել համագործակցության զարգացմանը տարածաշրջանային նախաձեռնությունների աջակցությամբ եւ համագործակցության նախագծերի վերաբերյալ պրակտիվ տեղեկատվություն տրամադրմամբ:
ԵՄ-ի կարծիքով, որի վրա որոշակի ազդեցություն են ունենում դաշինքի նոր անդամներ Բուլղարիան եւ Ռումինիան` եւս տեղակայված սեւծովյան տարածաշրջանում, սահմանների պաշտպանության բնագավառում համատեղ նախագծերը, ինչպես նաեւ տրանսպորտային եւ էներգետիկ սեկտրոներում, կարող են աջակցել տնտեսական զարգացմանը, վստահության ամրապնդմանը եւ տարածաշրջանում լարվածության թուլացմանը:
Արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հույս է հայտնել, որ սեւծովյան տարածաշրջանի առավել սերտ համագործակցությունը կօգնի ավելի բարիդրացիական մթնոլորտի ստեղծմանը տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման համար: Այդ հակամարտությունների շարքում նշվում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրավիճակները, որոնք դուրս են եկել պաշտոնական Թբիլիսիի վերահսկողության տակից1990-ականների սկզբում: Բացի այդ, հիշատակվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը, «որի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը ներկա դրությամբ պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:





