«Վրաստանում մեսխեթցի թուրքերի վերաբնակվելու ցանկությունը խիստ չափազանցված է: Վերջին տվյալներով, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ այլ երկրներում բնակվող մեսխեթցի թուրքերը մոտ 130 հազար են, որոնցից մոտ 20 հազարը ցանկանում է վերադառնալ», PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, շատերը չեն ցանկանում մահմեդական երկրից գնալ քրիստոնեական երկիր, ինչպիսին Վրաստանն է: «Նրանք գերադասում են Թուրքիա մեկնել: Մեսխեթցի թուրքերը զանգվածաբար բնակություն չեն հաստատի Ջավախքում, Վրաստանի ոչ մի կառավարություն չի դիմի նման քայլի: Ավելի շուտ Ջավախքի հայերն ու վրացիները կմիավորվեն մեսխեթցիների դեմ»,-ասել է նա:





