AM
12 Ապրիլ 2007 - 12:41 AMT

Քրիստոսի դիմապատկերի վրա պարեր ներկայացնող գովազդը գովազդատուի համար արժեցավ 10000 ռուբլի

Սանկտ-Պետերբուրգի Վասիլեւսկի օստրովի տարածքային դատարանը բաց դատական նիստում քննել է Արտակ Ալեքսանյանի քաղաքացիական հայցը ուղված «Ազգային հեռարձակող ցանց» հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ին, «Էտալոն» ՍՊԸ-ին, «Ռամբլեր» հեռուստահեռարձակող կորպորացիա» ՍՊԸ-ին բարոյական վնասի փոխհատուցման մասին: Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանը դիմել է դատարան վերը նշված պահանջով, հղում կատարելով այն բանի վրա, որ 2005 թվականին ՆՎՄ հեռուստաալիքով «Վոյաժ» հաղորդման ժամանակ ցուցադրում էին Թուրքիա ուղեւորության գովազդային հոլովակ, որում դերվիշի շորեր հագած մարդիկ պարում են Հիսուս Քրիստոսի խաչաձեւ լուսապսակի վրա: Տվյալ հոլովակը բազմաթիվ անգամներ հեռարձակվել է 2005 թվականից 2006 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան: Ա. Ալեքսանյանը նշել է, որ հանդիսանում է հավատացյալ քրիստոնյա, եւ տվյալ տեսահոլովակը վիրավորում է նրա կրոնական զգացումը, բարոյական ցավ է պատճառում, եւ կարող է հանգեցնել կրոնական ատելության:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, դատական գործընթացի ժամանակ ներկայացվել է Փորձագիտական արձանագրություն, որում նշվում է, որ տեսահոլովակի դրվագը, որտեղ դերվիշները պարում են Հիսուս Քրիստոսի խաչաձեւ լուսապսակի վրա, ստորացնում է քրիստոնյաի պատիվն ու արժանապատվությունը: Ըստ Մոսկվայի պատրիարքարանի Սանկտ-Պետերբուրգի թեմի, տեսահոլովակը, որտեղ մահմեդական դերվիշների շորերով մարդիկ ծիսական պար են պարում Հիսուս Քրիստոսի սրբապատկերի վրա, իրենից վիդեոմոնտաժ է ներկայացնում, այսինքն կադրում երկու տարատեսակ օբյեկտների դիտավորայալ միավորում կա: Այդ խճանկարային սրբապատկերը իրականում գտնվում է բոլոր քրիստոնյաների համար սրբություն հանդիսացող Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի պատին: Ըստ Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարի, տվյալ հեռուստահոլովակը կարող է վիրավորել քրիստոնյաների կրոնական զգացմունքները, քրիստոնեա-մահմեդական լարվածություն առաջացնել, բարդացնել հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ:

Դատարանը եզրակացրել է, որ վիճելի տեսահոլովակը վիրավորել եւ ստորացրել է հայցորդի զգացմունքները, ինչով հայցորդին բարոյական վնաս է հասցվել: Այս գովազդը հանդիսանում է ոչ բարոյական` ըստ ՌԴ «Գովազդի մասին» օրենքի եւ անթույլատրելի է:

Դատարանի կարծիքով, հայցորդին բարոյական վնասի համար պատասխանատու է գովազադուն` «Էտալոն» ՍՊԸ-ն, եւ փոխհատուցումը որոշվել է 10000 ռուբլու չափով: