Վրաստանի վարչապետ Զուբար Նողաիդելին ՆԱՏՕ-ին արագ անդամագրվելու հույս է հայտնել: Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգթոնի Կարնեգի հիմնադրամում, նախարարը հայտնել է, որ նրա երկիրը ՆԱՏՕ-ին անդամագրվելու հրավեր ստանալու հույս ունի Դաշինքի հաջորդ համաժողովին` 2008 թվականի ապրիլին:
Ընդ որում, Զուրաբ Նողաիդելին հասկանում է, որ Ռուսաստանը գուցե «չի ուրախանում» այդ կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տվյալ գործընթացը չպետք է անհանգստացնի Ռուսաստանին, քանի որ դա հանդիսանում է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հարց: Նաեւ վրացի վարչապետը պատմել է, որ ԱՄՆ-ն չեն դիմել իր երկրին Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրերի տեղակայման հարցով, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:





