Իտալական Թուրին քաղաքում կկազմակերպվի «Մոռացված հիշողություններ» խորհրդաժողովների շարքը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել միջոցառման նախաձեռնող Պասկուալե Տոտարոն, նախագիծը կազմված կլինի մի շարք խորհրդաժողովներից, որոնցից յուրաքանչյուրը կարծարծի 20-րդ դարի 36 ցեղասպանություններից եւ մարդկության դեմ հանցագործություններից մեկի հարցը: Առաջին խորհրդաժողովը նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը:





