Թուրք խորհրդարանականների վերջին խումբը, կազմված «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներից, մեկնել է ԱՄՆ հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Ըստ ԱԶԿ ներկայացուցիչ Յաշար Յաքիշի, պատվիրակությունը հուսով է, որ Վաշինգտոնը կաջակցի իրենց բանաձեւի ընդունումը խոչընդոտելու հարցում, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:





