AM
17 Ապրիլ 2007 - 10:25 AMT

Անկարան մտադիր է շարունակել ակտիվորեն ընթանալ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհով

Անկարան մտադիր է շարունակել ակտիվորեն ընթանալ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, Անկարան կշարունակի ակտիվորեն եւ վճռական ընթացքը Եվրամիությանը երկրի ինտեգրման ճանապարհով: «Ոչ ոք չպետք է կասկածի դրանում: Մեր նախապատրաստած ծրագիրը ընդգրկում է մեր առօրյա գործունեության բոլոր ոլորտները: Նա նպատակ ունի մեր չափանիշները հասցնել եվրոպական չափանիշներին»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նկատել է, որ փաստաթուղթը, որը նաեւ անվանում են «ԵՄ-ին երկրի ինտեգրման ճանապարհային քարտեզ», ընդգրկում է բանակցային գործընթացի 33 ուղղություն: Իր հերթին պետական նախարար եւ ԵՄ-ի հետ Թուրքիայի գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը հաղորդել է, որ ծրագրով որոշվել են նաեւ բարեփոխումները ութ տեխնիկական հարցերով, որոնց շուրջ բանակցություններն Անկարայի հետ դադարեցվել են, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-15-ին կայացած Եվրամիության գագաթնաժողովին որոշվել էր մասնակիորեն սառեցնել բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին: Բանակցությունները, որ ընթանում են Անկարայի հետ 2005 թվականի հոկտեմբերից ի վեր, դադարեցվել են 35 տեխնիկական կետերից 8-ի շուրջ եւ կապված են Կիպրոսի հարցով Թուրքիայի պարտավորությունների կատարման հետ մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության շրջանակներում: Համաձայնագիրը նախատեսում է Կիպրոսի հանրապետության համար, որը ԵՄ անդամ է 2004 թվականից, բացել թուրքական ծովային եւ օդային նավահանգիստները: Պաշտոնական Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ կգնա այդ քայլին միայն Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչումից հետո: