Եվրախորհրդարանում լսումներ կկայանան Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների վերաբերյալ: Լսումները նախապատրաստում են տարբեր պատգամավորական խմբակցությունների համակարգողներ, որոնք ներկայացված են խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում: Լսումների ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ: Նշենք, որ Եվրախորհրդարանում նախկինում ծրագրվում էր քննարկել միայն Հարավային Օսեթիայի խնդիրը, սակայն Գերմանիայի «կանաչների» կուսակցության անդամներ Ջեմ Օզմեդիրի եւ Անջելինա Բեյաի նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում զեկույցներ կլսվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի վերաբերյալ, հաղորդում է ANS CM ռադիոկայանը:





