«Ադրբեջանն ու Հայաստանը ԵԽ-ին անդամակցելիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններ են վերցրել: Հիմք ընդունելով դա` մենք նշում ենք, որ հակամարտությունը կարելի է միայն խաղաղության եւ երկխոսության ճանապարհով կարգավորել»,- հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Ֆիորենցո Ստոլֆին: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ժնեւյան հանդիպումը հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի շարունակության հույս է ներշնչում: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների անցկացումը «խոչընդոտներ է ստեղծում հակամարտության կարգավորման համար»: «Նման քայլերը երբեք չեն ճանաչվի Եվրոպայի Խորհրդի կողմից», հայտնում է ԱՊԱ-ն:





