AM
18 Ապրիլ 2007 - 13:05 AMT

ԵԽԽՎ նախագահը մտադիր է տարվա երկրորդ կեսում այցելել Լեռնային Ղարաբաղ

«Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների անդամների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հանդիպումների անցկացումը արժանի է հավանության»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, այն փաստը, որ կողմերը շարունակում են պահպանել իրենց դիրքորոշումները, կարող է կարգավորման գործընթացն էլ ավելի բարդ դրության մեջ դնել եւ խանգարել խնդիրը կարգավորելու հնարավորությանը: «Երկու պատվիրակությունները հակամարտության գոտի համատեղ այցելություն կազմակերպելու համաձայնության են եկել: Անձամբ ես եւս մտադիր եմ տարվա երկրորդ կեսում այցելել Լեռնային Ղարաբաղ: Ամեն բան կախված կլինի այն բանից` ինչպես կզարգանա գործընթացը»,- նշել է ԵԽԽՎ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ-ն: