Հայաստանը պաշտպանում է արաբական երկրների դիրքորոշումը բոլոր միջազգային կառույցներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Եգիպտոս այցի ժամանակ: Նրա խոսքերով, կողմերը միանման դիրքորոշում ունեն եւ կարող են համախմբված աշխատել միջազգային ասպարեզում: Ինչ վերաբերում է Մերձավոր Արելեքում տիրող իրադրությանը, ՀՀ նախագահը տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Իրաքի խնդրի կարգավորման հարցում` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ հակամարտության կարգավորման աշխատանքը պետք է տարվի երեք հիմնական ուղղություններով. արտասահմանյան ռազմական կոնտինգենտի աստիճանական կրճատում, տեղական էթնիկական խմբերի միջեւ երկխոսության հաստատում, կայունության հաստատման հարցում շահագրգռված պետությունների դրական ներգրավվածության ապահովում: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը հետքրքրված է նաեւ Լիբանանի խնդրի շուտափույթ կարգավորման մեջ, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը:





