Թուրքական Մալաթիա քաղաքում սպանվել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը, քահանաներին անհամար դանակի հարվածներ են հասցվել: Զոհերին անճանաչելիության աստիճանի են հասցրել եւ ամորձատել են: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ հիմնական կասկածյալներին` 17-ից 20 տարեկան երիտասարդների:





