ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հերթական անգամ հրաժարվել է ընդունել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության անդամներին, որոնք Վաշինգտոն էին ժամանել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով: Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը ցավով է արձանագրում այս փաստը եւ նշում, որ Փելոսին այցելություն է կատարել Սիրիա, որը «ահաբեկչական կազմակերպությունների ապաստան հանդիսացող» երկիր է եւ հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ, սակայն մերժել է հանդիպել «ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի կեսդարյա դաշնակից Թուրքիայի կառավարության եւ հասարակության ներկայացուցիչների հետ», հաղորդում է «Երկիրը»:





