AM
21 Ապրիլ 2007 - 12:01 AMT

ՌՈւԵ-ի Յարոսլավլի թեմի եկեղեցիներում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն

Ապրիլի 24-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Յարոսլավլի թեմի եկեղեցիներում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն: Այդ մասին հայտարարել է Յարոսլավլի եւ Ռոստովի միտրոպոլիտ Կիրիլը Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) շրջանային բաժնի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀԲՀՌՄ մամլո ծառայությունում, հանդիպմանը որոշվել են երկու եղբայրական ժողովուրդների պատմամշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգության պահպանության եւ բազմացման ուղղությամբ կոնկրետ քայլերը: Առաջիկայում Ֆյոդորովսկի մայր տաճարին կից միտրոպոլիտ Կիրիլի ղեկավարության բացվելու է կիրակնօրյա դպրոց հայ երեխաների համար: Նման դպրոցներ են գործելու հայերով համեմատաբար խիտ բնակեցված մի շարք վայրերում: