AM
23 Ապրիլ 2007 - 10:49 AMT

Բրյուսելում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հուշ երեկո»

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի 92-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա «Հուշ երեկո»: Երեկոն կկայանա ԵՄ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա կլինի Բելգիայի սենատի արտաքին հարաբերություների եւ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ֆրանսուա Ռոլե դյու Վիվյեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), միջոցառմանը «Հիշել անցյալը եւ կերտել ապագան» դասախոսությամբ հանդես կգա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բրյուսել ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողությունից հետո: