AM
24 Ապրիլ 2007 - 14:03 AMT

Մանչեսթերում կայանալու է «Հայաստանի ապագան» առաջին երիտասարդական գիտաժողովը

Ապրիլի 28-ին Մանչեսթերի Հայկական եկեղեցում կայանալու է «Հայաստանի ապագան» առաջին երիտասարդական գիտաժողովը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի Հայկական երիտասարական կազմակերպությունից, գիտաժողովի նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիայի վեց խոշոր հայ երիտասարդական կազմակերպություններ: Գիտաժողովի շրջանակներում կայանալու են կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ, որոնց նպատակն է Հայաստանի եւ սփյուռքի կապերի ամրապնդումը: Որպես պատվավոր հյուր` գիտաժողովին ելույթ կունենա Լոնդոնի Հայկական ինստիտուտի տնօրեն Սյուզան Պատին: