ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է բանակցությունները տեղի պաշտոնյաների հետ ճշգրտելու համար ադրբեջանական պատվիրակության ժամանման ժամկետը, որը գլխավորելու է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը: Նրա խոսքերով, ռազմական խորհրդակցությունների անցկացման ճշգրիտ ժամկետը հայտնի կդառնա մոտ ապագայում, հավանաբար, ռազմական համագործակցության ոլորտում Ադրբեջանի հետ երկխոսության մեկնարկը ակնկալվում է մայիսի սկզբին, հաղորդում է ԱՊԱ-ն:





