AM
2 Մայիս 2007 - 11:40 AMT

ԼՂՀ պաշտպանության նախարարը համաձայնվել է գլխավորել Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը կնշանակվի Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ: Մայիսի 2-ին Օհանյանը հայտարարել էր, որ առաջարկ է ստացել այդ պաշտոնում նշանակվելու վերաբերյալ եւ արդեն տվել է իր համաձայնությունը: Անդրադառնալով այն հարցին, թե ով կզբաղեցնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկումները դեռեւս շարունակվում են: Նրա խոսքերով, կան արժանի եւ պատրաստված գեներալներ, որոնք կարող են նշանակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախարարի պաշտոնում: Նշենք նաեւ, որ ապրիլի 29-ին Ստեփանակերտ էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: