AM
10 Մայիս 2007 - 13:29 AMT

Հիլարի Քլինթոն. Թուրքերը երբեք չեն դիմել ինձ Ցեղասպանության հարցում աջակցության հարցով

«Թուրքերը երբեք չեն դիմել ինձ ԱՄՆ Ներկյացուցիչների պալատում գտնվող Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի դեմ պայքարում աջակցության համար»,- հայտարարել է սենատոր-դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ով հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, պատասխանելով թուրք գործարար Սաադետտին Սարանի հարցին: Քլինթոնի խոսքերով, նա հաճախ հանդիպումներ է ունենում Ամերիկայի հայկական լոբբիի հետ, հաղորդում է Turkish Daily News-ը:

Նշենք, որ ապրիլին Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի օգտին: Դրանից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի պաշտոնի մյուս հավակնորդ Բարակ Օբաման հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության եւ անհրաժեշտության մասին: