AM
10 Մայիս 2007 - 14:23 AMT

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է նախագահի համաժողովրդական ընտրության վերաբերյալ օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանը, ում իրավասության ներքո է գտնվում երկրի նախագահի ընտրությունը, երկրորդ, վերջնական ընթերցմամբ հաստատել է Սահմանդրության ուղղումները, որոնք երկրի ղեկավարի համաժողովրդական ընտրություն են նախատեսում: Օրինագիծն այժմ ուղարկվել է նախագահի հաստատմանը:

Եթե Թուրքիայի գործող նախագահ Ահմետ Նեդջեթ Սեզերը վետո դնի օրինագծի վրա, ապա համաժողովրդական նախագահական ընտրություններ անկացնելու հարցը կդրվի համազգային հանրաքվեի, որը կարող է կայանալ հուլիսի 22-ին նոր խորհրդարանի արտահերթ ընտրություններին զուգահեռ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: