AM
11 Մայիս 2007 - 10:07 AMT

ԵԱՀԿ ղեկավարը կոչ է արել Երեւանին ու Բաքվին հասնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Իսպանիան լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, միջորդները լուրջ աշխատանք են տանում` ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: «Ես Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում անել հնարավոր ամեն ինչ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որն այդքան երկար է ձգվում: Ես պատրաստվում եմ հստակ ներկայացնել իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեությունը առաջիկա այցերի ժամանակ Երեւան եւ Բաքու»,- հայտարարել է Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: