Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները ամենաարդարն ու ազնիվը կլինեն Հայաստանի պատմության մեջ: Նրա խոսքերով, հիմնական խնդիրն այն է, որ հաղթեց ժողովրդի կամքը, այլ ոչ թե կոնկրետ մի կուսակցություն: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իր կուսակցությունը հավաքում է քվեարկության ընթացքում գրանցված խախտումներ, որոնք արդեն հազարից ավելի են: ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների ամփոփումից հետո այդ փաստերը կներկայացվեն հասարակությանը: «Մենք չենք պատրաստվում հանդես գալ ենթադրություններով: Միայն փաստերով»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:





