AM
12 Մայիս 2007 - 17:05 AMT

Վերջին տվյալներով Հայաստանում կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 57 տոկոսը

Վերջին տվյալներով, Հայաստանում քվեարկել է 1 միլիոն 319 հազար 939 ընտրող կամ ընտրողների 57 տոկոսը: Այդ մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նրա խոսքերով, որոշ ընտրատեղամասերից տվյալներ դեռեւս չեն ստացվել: Նշենք, որ տեղական ժամանակով 20:00-ին փակվել են բոլոր ընտրատարածքները: Քվեի իրավունք ունեին 2 մլն 285 հազար 830 քաղաքացիներ: