AM
15 Մայիս 2007 - 11:13 AMT

ՀՀԿ-ի համար կոալիցիայի ստեղծումն ինքնանպատակ չէ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) տրամադրված է կառուցողական համագործակցության բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կոալիցիայի ստեղծումն ինքնանպատակ չէ: «Մենք արդեն ունենք «Օրինաց երկրի» հետ կոալիցիայի ցավալի փորձը, որը մենք չէինք ցանկանա կրկնել»,-ասել է Շարմազանովը: Միեւնույն ժամանակ նա չի հերքել համագործակցության հնարավորությունը երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը երկրում, եթե ձեւավորվի միակուսակցական կառավարություն: