AM
2 Հոկտեմբեր 2016 - 09:34 AMT

Ոստիկանությունը խախտումների մասին 18 հաղորդում է ստացել

Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 հաղորդում խախտումների մասին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Շիրակի մարզից ստացվել է 6,Լոռու մարզից՝ 5, Գեղարքունիքի մարզից՝ 4, Կոտայքի մարզից՝ 3 հաղորդում:

ԶԼՄ-ներից ստացվել է 5, հանձնաժողովի անդամներից՝ 2, քաղաքացիներից՝ 9, ոստիկանության ծառայողներից՝ 2 հաղորդում:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:

«Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին: Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի», – ասվում է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ 377 համայնքնում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում: Մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:

Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Կարդացեք նաև. ԿԸՀ. 11:00 դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 6%-ը, Վանաձորում՝ 8.22%-ը