Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է Հայաստանի հանրապետության ժողովրդին` մայիսի 12-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Այս ընտրությունները պատմական քայլ են դեպի լիարժեք ժողովրդավարական Հայաստանի կերտումը` նպատակ, որին Հայաստանը հետեւողականություն ու տարածաշրջանում առաջնորդություն ցուցադրեց` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման միջոցով: «Մենք խրախուսում ենք Հայաստանի ժողովրդին շարունակել ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքին»,-նշվում է ԱՀՀ հայտարարության մեջ:





