AM
18 Մայիս 2007 - 09:39 AMT

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է Ղարաբաղի հարցով բանակցությունների հնարավոր ակտիվացման մասին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը կանխատեսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացում: Ինչպես հայտնել է լրագրողներին ռուս դիվանագետը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ, հնարավոր է բանակցությունների ակտիվացում: Նա ընդգծել է, որ կանխատեսումները քաղաքականությունում բարդ գործ է, քանի որ արդյունքները կախված են ոչ միայն Ռուսաստանի ցանկությունից, այլ պատճառների մի ամբողջ համալիրից:

Մինչ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, որոնք կայացել են մայիսի 12-ին, կարծիք գոյություն ուներ, որ ընտրությունները դանդաղեցնում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Ընտրություններն անցել են: Արդյունքները հայտնի են: Այժմ կտեսնենք, արյդոք ընտրությունները դանդաղեցրել են բանակցությունները»,- ասել է դեսպանը, հաղորդում է Թրենդը: