AM
22 Մայիս 2007 - 12:08 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայաստանի հաջորդ նախագահ կլինի Սերժ Սարգսյանը»

«Հայաստանի հաջորդ նախագահը կլինի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմության քաղաքական դաշտը դատարկ է, եւ դժվար թե մի մարդ գտնվի, ով կարողանա կես տարվա ընթացքում դառնալ Սերժ Սարգսյանի մրցակիցը:

Հայ քաղաքագետը նաեւ նշել է, որ մինչ նախագահական վարչակազմի փոփոխությունը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում: «Նախագահական ընտրություններից հետո կարող են փոփոխություններ լինել, սակայն դրանք կլինեն սահուն»,- ասել է նա: