Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք կհայտնի այն երկրներին, ում ներկայացուցիչները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում կայանալիք «Դար» երգի փառատոնին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, այն երկրներին, որոնց ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ կայցելեն կառավարական գծով, պաշտոնական բողոք կհայտնվի, հաղորդում է ԱՊԱ-ն: Փառատոնին կմասնակցեն կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Իրանից:





