Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած Հայոց ցեղասպանության 92–րդ տարելիցին նվիրված ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: Թուրքական դրոշն այրողները օտարերկրյա պետության խորհրդանիշն անարգելու մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն` եթե առկա լուսանկարների եւ տեսանյութերի օգնությամբ ճշտվի նրանց անձը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել 1996 թվականին:





