AM
29 Մայիս 2007 - 10:22 AMT

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարաձայնություններ չունեն ղարաբաղյան հակամարտության հարցում եւ դրանում է նրա եզակիությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության եզակիությունը նրանում է, որ խոշոր տերությունները տարաձայնություններ չունեն այդ հարցում: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի արաբական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՄՊՀ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վիտալի Նաումկինը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը միակն է աշխարհում, որի վերաբերյալ Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարաձայնություններ չունեն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները միատեսակ են մտածում: Այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այն բանի օրինակն է, թե ինչպես են խոշոր տերությունները փորձում միասին լուծում տալ հակամարտությանը: Սակայն բոլորին հասկանալի է, որ շատ բան կախված է բուն տարածաշրջանային ուժերից»,-ասել է Նումկինը, հաղորդում է Day.az-ը: