«Վերջին երկու տարիների ընթացքում մեզ անհանգստացնում է իրադարձությունների նման զարգացումը. ադրբեջանցի ռազմագերիները, որոնցից շատերի ազատագրման համար հանդես է եկել մեր Խումբը, ազատագրվելով հայկական գերությունից հայտնվում են Ադրբեջանի ռազմական դատախազությունում եւ ոշոր ժամանակ անց խիստ պատիժ են ստանում «հայրենիքի դավաճանության» համար»,- հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ազատագրման եւ անհայտ կորածների ու պատանդների փնտրման Միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) համանախագահ Բերնհարդ Կլազենը: Նա հիշեցրել է, որ նախկին ռազմագերի Վուսալ Ղարաջաեւը մայիսի 15-ին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման հայրենիքի դավաճանության համար: «Վուսալը 2006 թվականի դեկտեմբերին երեք շաբաթ գտնվել է հայերի մոտ որպես ռազմագերի: Ինձ համար դժվար է պատկերացնել` ինչ հանցագործություն նա կարող էր իրագործել 3 շաբաթվա ընթացքում, ինչը կարդարացներ նման խիստ դատավճիռը: Մեր խմբի անվանումը հետեւյալն է` Ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ազատագրման եւ անհայտ կորածների ու պատանդների փնտրման Միջազգային աշխատանքային խումբ: Այդ պատճառով, մեր կանոնադրությամբ, մենք չենք կարող աջակցել ռազմագերիների հանձնմանը հայերի ձեռքերից Ադրբեջանի դատախազության զեռքերը: Այս ֆոնի վրա ես այժմ չեմ տեսնում գերիների ազատագրման իմաստ»,- ընդգծել է նա:
Միեւնույն ժամանակ, Կլազենը նշել է, որ ՄԱԽ-ի շփումները Ադրբեջանի պետական հանձնաժողովի հետ շատ հազվադեպ են: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նախկին ռազմագերիներին չդատեն, այլ ընդհակառակը, նրանց բազմակոմանի օգնություն տրամադրեն (բժշկական, հոգեբանական, ֆինանսական եւ այլն): Դա Պետական հանձնախմբի լիազորությունը չէ: Մենք մեծագույն հաճույքով կժամանեինք Ադրբեջան եւ կխոսեիքն այն կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր պատասխանատու են նախկին ռազմագերիների խիստ պատիժների համար: Սակայն ցավոք, մենք չենք կարող կապվել այն մարկանց հետ, ովքեր կարող են նրանց ազատելու որոշում ընդունել: Մեր խումբը 2006 թվականի մարտին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նախկին ռազմագերիներին ազատելու խնրանքով, սակայն, ցավոք, մենք նույնիսկ պատասխան չստացանք: Հայրենիքի դավաճանության մեղադրանքը եւ պատիժը մի եզակի զանցանքի համար, որը կատարվել է պատահմամբ կամ անուշադրության պատճառով կարող է կործանել այդ 20-25 տարեկան տղաների ողջ կյանքը»,- ասել է ՄԱԽ համանախագահը, գրում է Day.az-ը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների ազատագրման եւ անհայտ կորածների ու պատանդների փնտրման Միջազգային աշխատանքային խումբը գրանցվել է 2000 թվականի օգոստոսի 18-ին` որպես ոչ կոմերցիոն, ոչ կառավարական կազմակերպություն Մենխենգլադբախ քաղաքի (ԳԴՀ) տարածքային դատարանում: Խմբի հիմնական նպատակներից է նախկին ռազմագերիների հետ աշխատանքը, նրանց իրավական օգնության տրամադրումը գերությունից ազատվելուց հետո: ՄԱԽ-ը կազմված է երեք համանախագահներից. Բերնհարդ Կլազեն (Գերմանիա), Պաատա Զաքարեիշվիլի (Վրաստան), Սվետլանա Գաննուշկինա (Ռուսաստան):





