AM
30 Մայիս 2007 - 15:04 AMT

Կավկազ-Փոթի լաստանավը չի՞ աշխատելու

«Կավկազ նավահանգիստ-Փոթի» լաստանավը ներկա դրությամբ չի գործում պատվերների բացակայության պատճառով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նաեւ դժգոհություն է հայտնել լաստանավի սակագնային քաղաքականության հարցով:

«Կավկազ նավահանգիստ-Փոթի» լաստանավային մշտական գետանցման վերսկսման մասին հուշագիրը Հայաստանի եւ շվեյցարական Reserve Capital Enterpising Corporation-ի միջեւ, որը հանդիսանում է լաստանավի սեփականտերը, ստորագրվել է Երեւանում 2007 թվականի փետրվարի 13-ին: Լաստանավը մի քանի ցուցադրական ելք է կատարել ծով: Լաստանավը որեւէ տնտեսական հիմք չունի, եւ ամենայն հավանականությամբ չի աշխատի, հաղորդում է InfraNews-ը: