AM
31 Մայիս 2007 - 09:17 AMT

ԵԽ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նրա խոսքերով, հակամարտության լուծումը բխում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի շահերից: «Եթե հակամարտությունը կարգավորվի, երկու երկրները կկարողանան ավելի մեծ ուշադրություն հատկացնել կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը»,-ընդգծել է նա:

Թերի Դեւիսը նկատել է, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը էական միջոցներ են ներդնում պաշտպանության ոլորտում: «Հակամարտության կարգավորումից հետո այդ գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը, դպրոցների եւ հիվանդանոցների կառուցմանը»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը, հաղորդում է ԱՊԱ-ն: