Լեհաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Յանուշ Կաչմարեկը: «Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միակ բանը, որ կարելի է հավելել, այն է, որ շահգրգռված կողմերը առաջին հերթին պետք է միմյանց միջեւ պայմանավորվեն»,- ընդգծել է Կաչմարեկը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջանը»:





