«Բազմաթիվ թուրքեր չէին կարողանում հավատալ Հայոց ցեղասպանությանը եւ հանրապետության ստեղծման ժամանկ բոլորը լռում էին եւ ուզում էին մոռանալ այն, ինչ եղել է»,-իսրայելյան «Հաարեց» թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրք գրող, երաժիշտ, հրապարակախոս եւ պատգամավոր Զուլֆու Լիվանելլին: Նրա խոսքերով, հայերի ողբերգությունը ավելի մեծ մի բանավեճի մասն է միայն, որ պետք է իրենք թուրքերը սկսեն, ճշմարտությունն իմանալու համար: Այդ հարցի շուրջ քննարկումներն ավելի կարեւոր են, քան Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշումը` այն նպատակով, որ Թուրքիան ճանաչի իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար»,-ընդգծել է Լիվանելլին, գրում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ արդեն անվանել են Լիվանելլիին «երկրորդ Օրհան Փամուկ»:





