Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ կվերանվանվի՝ դառնալով Արցախի Հանրապետություն: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ փաստացի իրագործվում է այն, ինչի մասին խոսել են տարիներ շարունակ:
«Արցախը Ղարաբաղի հին հայկական անվանումն է: Մենք կվերադառնանք մեր պատմական, իրական անվանմանը, ինչն իր արտացոլումը կգտնի նոր Սահմանադրության հենց առաջին կետում»,- ասել է Ղուլյանը:
Գործող Սահմանադրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները համարժեք են և ընդունելի:
ԼՂՀ նոր Սահմանադրության նախագիծը տեղադրվելու է ԱԺ կայքում, ինչից հետո կսկսվեն հանրային քննարկումները: Իսկ մինչև այդ, առաջարկում ենք մասնակցել PAN-ի հարցմանը.





