AM
11 Հունիս 2007 - 11:33 AMT

Վաշինգտոնը չի համաձայնվի Վլադիմիր Պուտինի Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ առաջարկին

«Վ.Պուտինի առաջարկը Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործման վերաբերյալ ուղղակի «ստի դետեկտոր» էր Ջորջ Բուշի համար: Բնականաբար, ԱՄՆ-ն չի համաձայնվի այդ առաջարկին, քանի որ կայանը ծածկում է գրեթե ողջ աշխարհը, բացառությամբ նախկին ԽՍՀՄ տարածքի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ին հարկավոր է վերահսկել Ռուսաստանի տարածքը:

Հիշեցնենք, որ Հայլիգենդամում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Գաբալայի ՌԼԿ-ն: