AM
13 Հունիս 2007 - 14:10 AMT

Ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը պահանջում է փակել Գաբալայի ՌՏԿ-ն

«Մուսավատ» ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը գտնում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհման Ջավդողլուն, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործումը կուսակցության դիվանի նիստի քննարկման թեման էր:

«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Եթե Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցություններ տարվեն ռազմական օբյեկտի համատեղ օգտագործման շուրջ, ապա մեր երկիրը բանակցություններին պետք է մասնակցի որպես ՌՏԿ-ի տերերից մեկը»,- նշել է նա, հաղորդում է Day.az-ը: