AM
14 Հունիս 2007 - 09:03 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հոկտեմբերին

«ԱՊՀ հերթական գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մոտավորապես հոկտեմբերի սկզբին, հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,-հաղորդել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն, նրա խոսքերով, դեռեւս ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի վերջին հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի ունեցավ հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: