Հունիսի 15-ին Երեւան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրան ուղեկցելու են քաղաքական խորհրդականներ Մարկ Ֆոսեթը եւ Կաուպո Կանդը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Սեմնեբիի գրասենյակում, ամենայն հավանականությամբ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երեւանից կմեկնի Լեռնային Ղարաբաղ:





