AM
14 Հունիս 2007 - 13:47 AMT

Իրանը թշնամական չի համարում Ռուսաստանի դիրքորոշումը Գաբալայի ՌՏԿ-ի հարցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի առաջարկը` Ադրբեջանի Գաբալայի ՌՏԿ-ի ռուս-ամերիկյան համատեղ օգտագործման մասին, չի համարոմ «Մոսկվայի կողմից թշնամական դիրքի գրավում Իրանի նկատմամբ»,- լրագրողներին հայտնել է Մեջլիսի նախագահ Ղոլամ-Ալի Հադադ-Ադելը: «Մենք կասկածելի ենք համարում, որ Պուտինը հրավիրի ամերիկացիներին, որպեսզի նրանք հրթիռային սպառնալիք ստեղծեն Իրանի համար, եւ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առկա բարիդրացիական հարաբերությունները` դա կասկածելի է: Մենք չենք դիտարկում Պուտինի հայտարարությունները որպես Իրանի նկատմամբ թշնամական դիրքորոշման գրավում»,– ընդգծել է Հադադ-Ադելը, հաղորդում է Iran.ru-ն: