AM
18 Հունիս 2007 - 11:55 AMT

ԼՂՀ-ում գլխավորը ոչ թե նախագահի անձն է, այլ պետության անվտանգության ապահովումը

Իրավիճակը ԼՂՀ-ում եւ Հայաստանում տարբեր է, Լեռնային Ղարաբաղում բոլորովին այլ պայմաններ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում համաշխարհային մասշտաբի իրադարձություն չեն, դրանք կարեւոր են միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այնտեղ գլխավորը ոչ թե նախագահի անձն է, այլ պետության անվտանգության ապահովումը: Այդ առումով, դիմակայությունը հավակնորդների միջեւ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ստեփանակերտում պետք է հանգիստ իշխանափոխություն կատարվի»,-ասել է Հավոհաննիսյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԼՂՀ-ում դեռեւս չկան եվրոպական ժողովրդավարության դասական ձեւեր, սակայն ընտրություններն այնտեղ անցում են եւ կանցնեն շատ ավելի ազնիվ, քան հարեւան պետություններում: