Եվրոպայի Խորհրդի Նախարարաների կոմիտեի դիտորդական խմբի (Ագոյի խումբ) այցելությունը Ադրբեջան կայանալու է հուլիսի 5-6: Այցելության նպատակը Ադրբեջանի կողմից ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգն է:
«Ագոյի խումբը» Արդբեջանում հանդիպումներ կանցկացնի երկրի քաղաքական ղեկավարության, քաղաքական կուսակցությունների` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:





