AM
27 Հունիս 2007 - 10:20 AMT

Jane’s-ի փորձագետները գտնում են, Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի մինչեւ 2009 թվականը

Jane’s միջազգային վերլուծական կենտրոնի փորձագետները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի մինչեւ 2009 թվականը, միգուցե նաեւ` դրանից հետո: «Հայաստանում եւ Ադրբեջանում իշխող վարչակարգերի մոտ հստակորեն բացակայում է հակամարտության լուծման հրատապության գիտակցումը եւ ցավագին փոխզիջումների միջոցով այն կարգավորելու կամքը»,֊ – գտնում են Jane’s-ի փորձագետները: «Այս ամենը կահագնացնի հայ֊-ադրբեջանական մի նոր, շատ ավելի աղետալի պատերազմի բռնկման երկարաժամկետ հնարավորությունը, թեեւ ներկայումս դրա հնարավորությունը մեծ չէ»,֊ – ասվում է Կենտրոնի` այսօր հրապարակված վերլուծական հոդվածում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: