AM
3 Հուլիս 2007 - 11:38 AMT

Եթե Բաքուն շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի

«Ադրբեջանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Եթե Բաքուն այսուհետ էլ շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը վերջնականապես կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի»,- Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նրա կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունք պետք է դառնա հրադադարի ամրապնդման եւ ռազմական գործողությունները չվերսկսելու մասին համաձայնագիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ:

«Միայն այդ դեպքում կարելի է կառուցողական երկխոսության հասնել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Տարածաշրջանում իրավիճակի վերջնական կայունացումը հնարավոր է միայն, եթե բոլոր կողմերը հրաժարվեն ավելորդ խնդիրներ ներմուծելուց բանակցային գործընթացի մեջ: Իրականությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ-ն որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ»,- ընդգծել է Ղուկասյանը: