AM
3 Հուլիս 2007 - 13:13 AMT

Հուլիսի 9-10 Վաշինգթոնում ռազմա-քաղաքական խորհրդատվություններ են անցնելու ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ

Հուլիսի 9-10 Վաշինգթոնում ռազմա-քաղաքական խորհրդատվություններ են անցնելու ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ամերիկյանը` Ասիայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Էլմար Մամեդյարովը չի ճշտել` ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմա-քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում էին ապրիլի 23-ին: