«Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան չի կարող միանալ Եվրամիությանը, եթե նա համապատասխանի բոլոր անհրաժեշտ չափանիշներին»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը: Նրա խոսքերով, այստեղ ոչ մի խնդիր չկա: Ռենն ընդգծել է, որ Թուրքիան ծանր ժամանակներ է ապրում հուլիսի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: «Ոչ ոք չպետք է թերագնահատի վերջին տարիներին Թուրքիայում իրագործված բարեփոխումները»,-գտնում է ԵՄ հանձնակատարը, գրում է Star թերթը:





