AM
12 Հուլիս 2007 - 12:00 AMT

ՆԱՏՕ. Թուրքական կառավարությունն ինքը պետք է քրդական խնդրի լուծումը գտնի

Թուրքական կառավարությունն ինքը պետք է գտնի Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) հետ կապված խնդրի լուծումը եւ ապացուցի, որ այն երկրի անվտանգությանն սպառնող ահաբեկչական կազմակերպություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը: Նրա խոսքերով, միայն այդ դեպքում կարող է արդարացվել թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք: Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն: «Դա չարիք է, որը պետք է պատժվի եւ որքան շուտ, այնքան լավ»,- ընդգծել է նա: